Ռուսաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 4556 նոր դեպք։ Այս մասին հայտնում է gazeta.ru կայքը՝ վկայակոչելով COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները։
«Նիկոլը պետք է գնա, բայց» ձևակերպման մեջ բայց չպետք է լինի. Լիլիթ Բեգլարյան:
42 հազար քառակուսի կմ հայկական տարածքից այս իշխանությունը թողել է 32 հազարը. Ռուստամյան:
Հաշվեքննիչ պալատը մայիսի 19-ի արտահերթ նիստում հաստատել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը։
Փաշինյանի հրաժարականով երթ՝ Ստեփանակերտում:
Հայրենիք շենացնելն առաքինություն է. Նաթան սրբազան
Հազարավոր քաղաքացիներ Ֆրանսիայի հրապարակում երգում են Սարդարապատ երգը:
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու ափերի մոտ 43 ուղևորով նավ է խորտակվել:
«Հայաստանը կարող էր Ադրբեջանի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան՝ պատերազմական հանցագործությունների մեղադրանքով: Դրա համար կար ապացուցողական հարուստ հենք: Դա չեն անում, բավարարվում են միայն դատարկ հայտարարություններով, որը որևէ արդյունք կամ հետևանք չի ունենալու: Այդ հայտարարությունների հիմնական նպատակն է՝ ցույց տալ, որ սպասարկում են հայկական շահը: ԱԳՆ հայտարարությունը մի կողմից՝ սպառում է ներքին օրակարգը, մյուս կողմից էլ՝ տպավորություն է ստեղծում, որ աշխատում է ու դիմադրում է ադրբեջանական հռետորաբանությանը»։
Միացյալ Նահանգները հանձնառու են՝ աջակցելու Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
#ՀԻՄԱ։ Օր 28-րդ. հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում` ՈւՂԻՂ:
«Արցախում տրամադրությունը չեմ ասի՝ տոնական է, որովհետև չգիտեմ՝ երբ կունենանք տոնական տրամադրություն, բայց արթնացման զգացում կա բոլորի մոտ: Սա առիթ է, որ ցույց տանք, որ Արցախում որևէ մեկը քնած չէր, որովհետև արցախցիները երկար էին սպասում իրենց ուղերձը հղելու բոլորին՝ թե՛ միջազգային հանրությանը, թե՛ Արցախի իշխանություններին, թե՛ Հայաստանի իշխանություններին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Արցախի Հանրապետության գրավյալ տարածքում ադրբեջանական վանդալիզմի հերթական դեպքն է գրանցվել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու խաղաղ բանակցությունները Կիևի հետ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հայտնել է, որ Միացյալ Թագավորությունը կապի մեջ է միջազգային գործընկերների հետ՝ Ուկրաինայից հացահատիկի մատակարարումները վերականգնելու նպատակով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով մայիսի 28-ին այցելել է Բաքու՝ մասնակցելու ավիացիոն, տիեզերական և տեխնոլոգիական TEKNOFEST փառատոնին, ելույթ է ունեցել՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Կառավարության ղեկավարի ու անդամների կողմից պարբերաբար հնչում են տնտեսական երկնիշ աճի, ներդրումների, աշխատատեղերի ավելացման ռեկորդային ցուցանիշներ, որոնք շատ արագ հերքում են փորձագիտական շրջանակները: Նիկոլ Փաշինյանի հայտարարած տնտեսական հեղափոխական զարգացումների փոխարեն՝ տնտեսությունն օրեցօր գրանցում է վատ արդյունքներ։ Դեռևս մեկ ամիս առաջ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց կառավարության հերթական «ռեկորդային ձեռքբերումների» մասին:
Մալիում ՄԱԿ-ի առաքելության (MINUSMA) առնվազն ինը զինծառայող մայիսի 28-ին վիրավորվել է:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը:
2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով հազարավոր արցախցիներ են տեղահանվել։ Նրանց մեծ մասն այսօր ժամանակավոր բնակություն է հաստատել Հայաստանում և Արցախի մայրաքաղաք Ստեփանակետրտում՝ հույսով, որ մի օր վերադառնալու են իրենց հայրենի տուն։
Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը մայիսի 28-ին հաստատել է տեղեկությունն այն մասին, որ կառավարությունը պատրաստվում է Լատվիայում տեղակայել իսպանական զենիթահրթիռային համակարգերը:
Հայի հավաքական ուժը պարտադրված է հաղթանակի. Թադևոս Ավետիսյան:
Ցավոք, ներկայումս երկրում իշխում են մարդիկ, որոնք պետականության հետ գենետիկ կապ չունեն. Ա. Մինասյան:
Հայրենիքի ցավով ապրող մարդկանց բանտախցով չես վախեցնի. պատգամավորներ:
Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի խոսնակ Բերենդ Լեյցն արձագանքել է օրերս ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարություններին։ Մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներին և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությանը, փաստացի մեղադրել էր ԵԽ նախագահին ոչ ճշգրիտ և հայկական կողմի դիրքորոշումներին չհամապատասխանող հայտարարություն անելու մեջ։ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել էր․
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 28-ին, ժամը 11։49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել երկհարկանի շինության փլուզում․ կա տուժած։
#ՀԻՄԱ։ Սարդարապատի հուշահամալիրից մեկնարկում է ընդդիմության ավտոերթը` ՈւՂԻՂ:
Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել ՌԴ-ից Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրներ մեկնող ուղևորների համար անմաքս առևտրի խանութներում ապրանքների վաճառքի սահմանափակումների վերացման մասին որոշմանը:
Թուրքիայի մշակույթի նախարարության «Մայրաքաղաք մշակութային ճանապարհ» փառատոնի ծրագրի շրջանակներում հայ ջութակահար Արա Մալիքյանի համերգային ելույթը չեղյալ է հայտարարվել՝ չճշգրտելով դրա պատճառը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղ չկա, ԼՂ հիմնախնդիրը լուծված է, ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա: