Պուտինը վերահաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու խաղաղ բանակցությունները Կիևի հետ: Այս մասին մայիսի 28-ին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Պուտինը վերահաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ վերսկսելու «Կիևի կողմից սառեցված» երկխոսությունը:
ՌԴ նախագահը Մակրոնին ու Շոլցին ներկայացրել է Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարման վտանգները՝ ընդգծելով, որ դրա հետևանքով կա իրադրության հետագա ապակայունացման ու հումանիտար ճգնաժամի սրման ռիսկ: