Բաժիններ՝

Ջոնսոնը Զելենսկիին հայտնել է Ուկրաինայից հացահատիկի արտահանումը վերականգնելու ջանքերի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հայտնել է, որ Միացյալ Թագավորությունը կապի մեջ է միջազգային գործընկերների հետ՝ Ուկրաինայից հացահատիկի մատակարարումները վերականգնելու նպատակով։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին մայիսի 28-ին հայտարարություն է տարածել բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակը՝ երկու առաջնորդների զրույցից հետո։

«Վարչապետը նախագահ Զելենսկիին զեկուցել է միջազգային գործընկերների հետ շարունակվող ինտենսիվ աշխատանքի մասին՝ Ուկրաինայից հացահատիկի արտահանումը վերսկսելու ուղիներ գտնելու համար: Նա ասել է, որ Մեծ Բրիտանիան կաշխատի G7-ի գործընկերների հետ՝ հրատապ առաջընթացի հասնելու նպատակով», – ասվում է հաղորդագրության մեջ:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031