«Նիկոլը շարժվում է դասակարգումներով, որոնց կառավարումը նրա գիտակցությունից դուրս է». Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Մարդիկ երևույթները վերածում են որոշակի դասակարգումների, և մտածում են դրանցով, սա հեշտացնում է մարդկանց վարքագծին և երևույթներին բացատրություն տալը, սակայն սխալվելու հավանակությունն է մեծանում:

Դպրոցի բակում, երեխաներից մեկը մյուսին ինչ-որ պատճառով դեբիլ անվանեց, նա էլ հակադարձեց, թե դեբիլը դու ես, որովհետև երկուսներ ես ստանում: Այսինքն, երկուսներ ստանալը ասոցացվում է վատ մտավոր կարողություններ ունենալու հետ, և գիտելիքի գնահատման այս դասակարգումը և դրանով մտածողությունը բերում է սխալ հետևությունների՝ վատ է սովորում, ուրեմն գլուխը լավ չի աշխատում (հիմար է): Սա դասակարգումներով մտածելու օրինակ է:

Այս դասակարգումներով մտածողության հետևանքով է նաև երկիրը հայտնվել քաղաքական ճգնաժամում: Դա է՝ պատերազմում պարտվածին ժողովուրդը չի ընտրի երկրի ղեկավար:

Վարքագծային գիտության տոտալ անտեսումը բերեց հանգեցրեց այս վիճակին (կանոն համար մեկ՝ մարդիկ ռացիոնալ չեն): Վարքագծային գիտության մաթեմատիկական մոդելավորման՝ խաղերի տեսության (որն օգնում է վարքագծային կանխատեսումներ անել) զրոյի մոտ իմացության և դրա անտեսման փաստն է, որ բերեց հանգեցրեց մաշված դեմքերով ընտրության, օլիգարխներով լեցուն այսպես կոչված ընդդիմադիր դաշինքի ձևավորման, անբովանդակ շարժման և ոչ բռնի պայքարի գործիքների անմտածված կիրառության:

Նիկոլն իհարկե միջակ ինտելեկտով, միջին վիճակագրական քաղաքացուց չտարբերվող կերպար է, որն իբր երկրում անարդարության դեմ պայքարի առաջնորդն է (կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա ստեղծելով), որին բաժին է ընկել «մանրեազերծելու» մի ամբողջ տառապյալ ժողովուրդ: Սակայն, անարդարության տասնամյակների հիմանդիր հայրերը այդպես էլ չգիտակցեցին, որ Նիկոլն իրենց ծնունդն է, այլ ոչ այս տառապյալ ազգի և նա շարժվում է դասակարգումներով, որոնց կառավարումը նրա գիտակցությունից դուրս է:

Արդյունքում, երկիրն ավելի է ընկղմվում հոռի շրջանում: Սա պրոցես է, որի դեմն առնելն այս շրջանում, երբ դա նոր թափ է հավաքել, իրատեսական չէ»:

Տեսանյութեր

Լրահոս