«Այս անհայրենիք սրիկաները հույսները դրել են բացառապես կեղծիքի, ստի եւ մանիպուլյացիայի վրա․ Ահա ձեզ ևս մեկ, թարմ օրինակ․․․»․ Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս անհայրենիք սրիկաները, արդարացնելու համար սեփական դավաճանությունը, հույսները դրել են բացառապես կեղծիքի, ստի եւ մանիպուլյացիայի վրա։
Ահա ձեզ եւս մեկ, թարմ օրինակ։
Մեզ ֆռացնելու համար բրյուսելյան տխրահռչակ հայտարարության ճանապարհների «ապաշրջափակման» թեման լղոզելով, ասում են, թե «Նախիջեւանով ենք գնալու Երասխից մինչեւ Մեղրի»։
Այս ստախոսները չեն հիշում, որ անցյալ տարի նույն Եվրոպական միությունը Հայաստանին առաջարկել է 2.6 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթ, որում, ուշադիր, կա առնվազն 600 մլն եվրո արժողությամբ Սյունիքի ճանապարհների կառուցման ծրագիր։
«2-րդ ծրագիր․ Կապի և սոցիալ-տնտեսական զարգացման խթանում. Հյուսիս-հարավ միջանցք
Այս ուղղությամբ Եվրամիության ներդրումը կկենտրոնանա Հյուսիս-հարավ մայրուղու դեռևս չկառուցված հատվածների, այդ թվում` Սիսիան֊Քաջարան ճանապարհի վրա։
Ներդրումները նաև կներառեն նաև պլանավորված աշխատանք հարավում նախատեսված նոր` Սիսիան-Քաջարան թունելի կառուցման նպատակով։
Ընդհանուր աջացությունը գնահատվում է մինչև 600 միլիոն եվրո։ Այն ներառելու է դրամաշնորհներ, վարկեր, երաշխիքներ, նվիրատվություններ»։
Կեղծիքի ոտքերը կարճ են, հատկապես, մեզ հետ։
Ես շատ բան եմ հիշում»։