977 անօդաչու թռչող սարք, 3198 տանկ․ ՌԴ ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, թե ռազմական գործողության մեկնարկից հետո ինչ է ոչնչացրել Ռուսաստանը

ՌԴ հրետանին և հրթիռային զորքերը ոչնչացրել են ուկրաինական զորքերի կառավարման 41 կետ, 76 հրետանային և ականանետային ստորաբաժանում, որոնցից երեքը «Գրադ» համազարկային հրթիռային համալիրներ էին։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Ռուսական ավիացիան խոցել է կառավարման 3 կետ, կուտակման 26 շրջան և ուկրաինական զորքերի զինամթերքի պահեստ:

«Ընդհանուր առմամբ ավիացիայի հարվածների արդյունքում ոչնչացվել են ավելի քան 210 ազգայնական, շարքից հանվել է 38 միավոր ուկրաինական ռազմական տեխնիկա», – նշել է Կոնաշենկովը:
ՌԴ ԶՈւ-ի բարձր ճշգրտությամբ ավիակիրները խոցել են Ուկրաինայի զորքերի կենդանի ուժի կենտրոնացման 13 շրջան։

Նրա խոսքով՝ ռուսական ՀՕՊ միջոցները մեկ օրում խոցել են 11 Ուկրաինական անօդաչու թռչող սարք։

ՊՆ-ի տվյալներով՝ ռուսական զորքերը Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքում ոչնչացրել են ԶՈւ-ի գրեթե հազար անօդաչու թռչող սարք:

«Ընդհանուր առմամբ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ոչնչացվել է 174 ինքնաթիռ, 125 ուղղաթիռ, 977 անօդաչու թռչող սարք, 317 զենիթային հրթիռային համալիր, 3 198 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 408 սարք, 1 622 դաշտային հրետանու ու ականանետ, ինչպես նաև 3 077 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա», – հայտնել է Կոնաշենկովը:

Տեսանյութեր

Լրահոս