Բաժիններ՝

Մանկության երազանքի, ձեռագործ աշխատանքի և առանց գումարի բիզնես սկսելու մասին. բացառիկ հարցազրույց Արիա Դի Բարիի հետ

Իտալական և իսպանական արմատներով ֆրանսուհի Արիա Դի Բարին ստեղծել է նորաձևության ինքնատիպ բրենդ՝ իրականացնելով իր մանկության երազանքը:

«Ես երազում էի ունենալ իմ սեփական բրենդը շատ փոքր հասակից: Բինզեսը սկսել եմ զրոյական բյուջեով և պատրաստ հիասթափվելու: Սկիզբը շատ բարդ էր, բայց երբ ես սիրահարվում եմ աշխատանքից, ոչնչի առջև կանգ չեմ առնում»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Դի Բարին:

Alma dress | Brown polka dot – Aria Di Bari

Դի Բարիի աշխատանքի գլխավոր առանձնահատկությունը ձեռագործ զգեստներն են: Երիտասարդ դիզայները անձամբ է կարում իր բրենդի զգեստները.

Կարդացեք նաև

«Դա ահռելի աշխատանք է: Ես կարող եմ սկսել աշխատանքը առավոտյան յոթին և գնալ քնելու գիշերը ժամը մեկին: Բիզնեսը դեռ փոքր է, բայց այն ընդլայնելուց հետո ես, բնականաբար, կզգամ դերձակ-օգնականնեի կարիքը»:

Ava dress | Blue flowers – Aria Di Bari

Արիայի ճաշակի ձևավորմանը մեծապես նպաստել է մայրը.

«Զեգստները, որոնք ես նախագծում և կարում եմ, շատ նման են այն զգեստներին, որոնք մայրս կրում էր երիտասարդության տարիներին»:

Դի Բարիի ոճը դասական է: Ծաղկավոր զգեստները և եթերային բլուզները ընդգծում են կանացիությունը և թեթևություն են հաղորդում կերպարին: Վերջինիս նման զգեստներ ստեղծել ոգեշնչում են իր միջերկրական արմատները և վինտաժը, ինչպես նաև իրեն շրջապատող ուժեղ կանայք:

«Պրովանսի կանայք նորաձևության շատ տարբեր զգացողություն ունեն, հատկապես փոքր գյուղերում: Մեր ավանդույթներն ազդել են նորաձևության իմ ընկալման վրա, ինչպես և ազդել է իմ ծագումը»:

Բացի իր բիզնեսից, որը գնալով ընդլայնվում է և մեծ ճանաչում է ձեռք բերում ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, Արիան ակտիվորեն բլոգգինգով է զբաղվում և համարվում է նորաձևության աշխարհի գլխավոր ինֆլյուենսերներից մեկը:

«Իմ բլոգը կյանքիս մի մասն է և տարիներ առաջ ես պարզապես փոխեցի գործիքները և սկսեցի լրիվ դրույքով զբաղվել բլոգգինգով, ինչը նպաստում է բրենդիս ընդլայնմանը և օգնում է վաճառքին»:

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս