
BRICS-ի երկրների արտաքին գործերի նախարարները մայիսի 19-ին հանդիպում կանցկացնեն առցանց ձևաչափով

BRICS-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա մայիսի 19-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով:
Այդ մասին մայիսի 18-ին կայացած կանոնավոր ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը:
«BRICS-ի երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա մայիսի 19-ին վիրտուալ ձեւաչափով»,- ասել է նա:
Դիվանագետը նշել է, ր հանդիպումը տեղի կունենա ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար, Պետխորհրդի անդամ Վան Իի նախագահությամբ: Ռուսաստանը միջոցառմանը կներկայացնի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: