Բաժիններ՝

ՆԱՍԱ-ն օգոստոսին Լուսին կուղարկի «Օրիոն» անօդաչու տիեզերանավը

«Արտեմիս» ծրագրի շրջանակներում անօդաչու «Օրիոն» տիեզերանավի առաջին թռիչքը դեպի Լուսին տեղի կունենա այս տարվա օգոստոսին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ներկայացուցիչների պալատի բյուջետային հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնի հայտարարությանը։

«Այս պահին ես կասեի, որ օգոստոսին: Մոտ երեսուն օր տևողությամբ առաքելության շրջանակներում կփորձարկվեն անօդաչու թռիչքների բոլոր համակարգերը», – ասել է Նելսոնը։

Մեկնարկից առաջ կրող հրթիռը պետք է հաջողությամբ անցնի սթենդային փորձարկումը: Փորձարկման ընթացքում մասնագետները կձևավորեն հաջող մեկնարկի համար անհրաժեշտ ընթացակարգերը, ինչպես նաև կստուգեն համակարգերի, ինտերֆեյսների և ծրագրային ապահովման աշխատանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս