
ԿԺԴՀ-ի իշխանությունները կորոնավիրուսով վարակման շուրջ 270.000 նոր դեպք են արձանագրել

ԿԺԴՀ-ի Արտակարգ իրավիճակների ազգային վարչությունը հայտարարել է վերջին օրը երկրում կորոնավիրուսով վարակման 269 հազար նոր դեպքի հայտնաբերման մասին: Մայիսի 17-ին այդ մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։ Գործակալության տվյալներով՝ եւս վեց քաղաքացիներ մահացել են ախտահարման հետեւանքներից:
Այսպիսով, այս պահին երկրում մահվան դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 56: ԿԿՀԳ-ն նշում է, որ ապրիլի վերջից մինչեւ մայիսի 16-ը հանրապետությունում վարակվել է 1,48 միլիոն մարդ, նրանցից 819 հազարն ապաքինվել է, 663 հազարը բուժում է անցնում: Մայիբի 12-ին Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը հայտնել է, որ երկրի տարածքում առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այդ կապակցությամբ հրավիրվել է Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի Քաղբյուրոյի նիստ, որտեղ ներկա է եղել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը: Նա ցուցում է տվել լոկդաուն սահմանել երկրի բոլոր քաղաքներում եւ գավառներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: