«Ինքներդ ձեր սրտներին հարց տվեք՝ ո՞վ է հայերի արհավիրքների առաջին թիրախը հիմա Թալեա՞թը, Էնվե՞րը, Էրդողա՞նը, Ալի՞ևը, թե՞ սրանք»․ Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում անդարդարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հարցազրույցին՝ գրելով․ «Բանն այն է, որ այս մտքերը տվող սրանց խորհրդատուները չեն բացատրել, որ լուսանցքային թերթերին զուգահեռ գործում է վրիժառությունը, քանի որ բացակայում է արդարադատությունը։

Թուրքիան համակարգված հիշողություն ունի, գիտի, որ լուսանցքային թերթերի արդյունքում իրենց կառավարիչներին ու դեսպաններին էին սպանում, նա այդ հիշողությունը վերլուծել է ու իր դեսպանների փոխարեն սրանց է փուռը տալիս։

Ինքներդ ձեր սրտներին հարց տվեք, ո՞վ է հայերի արհավիրքների առաջին թիրախը հիմա Թալեա՞թը, Էնվե՞րը, Էրդողա՞նը, Ալի՞ևը, թե՞ սրանք։ Կզգաք, որ ողջ միտքն ու սիրտն ուղղված է սրանց դեմ, ոչ թե հիմնական թուրք ցեղասպանի։

Հայերով ամեն ինչ պիտի անենք, որ լուսանցքային «Զարթնիր Լաո» թերթը չհիմնենք, որպեսզի սրանք ստանան արժանի պատիժն, առանց Նեմեսիսի կարիքի, իսկ հայերը դիմադրեն իրենց հիմնական թիրախին՝ Թուրքիայի բարբարոսությանը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031