Բաժիններ՝

ՄԱԿ-ի ԱԽ-ն մայիսի 12-ին կանցկացնի Ուկրաինայի հումանիտար իրադրությանը նվիրված նիստ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) մայիսի 12-ին կանցկացնի Ուկրաինայի հումանիտար իրադրությանը նվիրված նիստ: Մայիսի 10-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է համաշխարհային կազմակերպության մի աղբյուր։

«Նիստը տեղի կունենա հինգշաբթի օրվա առաջին կեսին»,- ասել է զրուցակիցը: Գործակալության մի այլ աղբյուր նաեւ հավաստել է մայիսի 12-ին Անվտանգության խորհրդի կոնսուլտացիաների անցկացումը:

CNN հեռուստաալիքն իր հերթին հաղորդել է, որ Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել է Ֆրանսիայի եւ Մեքսիկայի պահանջով: Այն տեղի կունենա բաց ձեւաչափով, որեւիցե հարցի վերաբերյալ քվեարկություն չի սպասվում: Նիստի մասնակիցների առջեւ հանդես կգան ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչները, ընդգծել է CNN-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031