Բաժիններ՝

ԱՄՆ-ի Կոնգրեսը կարող է առաջիկայում քվեարկել Ուկրաինայի օգնությունը մինչև 40 մլրդ դոլարի հասցնելու օգտին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կարող է մայիսի 10-ին քվեարկել Ուկրաինային 39,8 միլիարդի լրացուցիչ օգնություն հատկացնելու օգտին: Այդ մասին հաղորդում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների:

Հաղորդագրություններում նշվում է, որ դեմոկրատ օրենսդիրներն արդեն համաձայնել են այդ առաջարկությանը, որը գերազանցում է ավելի վաղ այդ նպատակով Ջո Բայդենի կողմից պահանջված 33 միլիարդ դոլարը: Աղբյուրների խոսքով՝ նոր առաջարկությունը ներառում է լրացուցիչ 3,4 միլիարդ դոլարի ռազմական եւ 3,4 միլիարդ դոլարի հումանիտար օգնությունը: Սենատի ղեկավարները, աղբյուրների տեղեկատվությամբ, հայտարարել են, որ իրենք նաեւ պատրաստ են արագ գործել, որպեսզի նախագահի կողմից օրինագիծը որքան կարելի է ավելի արագ ստորագրվի: Նախօրյակին Բայդենը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ էարել օրենսդիրներին՝ օրինագիծ ընդունել եւ ստորագրման համար իրեն ներկայացնել առաջիկա մի քանի օրերին:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ օգնության մեր մատակարարումներն ընդհատվեն, առայժմ մենք սպասում ենք Կոնգրեսի հետագա գործողություններին»,-ասել է նա: Ինչպես հաղորդվել է, մայիսի 9-ին Բայդենն արդեն օրենք է ստորագրել Ուկրաինայի համար «լենդ-լիզ»-ի մասին, որը կոչված է դյուրացնելու Կիեւին ռազմական օգնության ցուցաբերումը: Կոնգրեսի կայքում փաստաթղթին կից պարզաբանման մեջ ասվում է, որ այդ օրենքը ԱՄՆ-ի վարչակազմին իրավունք կտա 2023 ֆինանսական տարում ռազմական տեխնիկա տրամադրել Ուկրաինային եւ Արեւելյան Եվրոպայի մյուս երկրներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս