Ճապոնիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ–ի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին. ցուցակում ընդգրկվել է Միշուստինը

Ճապոնիան մայիսի 10-ին տարածել է ռուսաստանյան այն ընկերությունների եւ ֆիզիկական անձանց ցուցակը, որոնց դեմ պատժամիջոցներ կսահմանվեն։ Դրա մեջ մտել են 70 ընկերություններ եւ 130 ռուսաստանցի քաղաքական գործիչներ, ներառյալ ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, ինչպես նաեւ ձեռնարկատերեր եւ նրանց ընտանիքի անդամները:

Պատժամիջոցներ կսահմանվեն նաեւ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ղեկավարության նկատմամբ: Պատժամիջոցների ներքո են հայտնվել ռուսաստանյան այն ընկերությունները, որոնք, ինչպես կարծում է Տոկիոն, կապված են ռազմական արտադրության հետ: Մասնավորապես, արտահանական սահմանափակումները կվերաբերեն «էտալոն» համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտին, «Ալմազ-Աթեյ», «Տակտիկական հրթիռային սպառազինություն», «Տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաներ» ընկերություններին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031