«Ինչի՞դ վրա են ծափահարում, որ 5000 երիտասարդ ե՞ս զոհել, թե՞ որ 9500 քառ. կմ Հայրենիք ես հանձնել»․ Արտակ Զաքարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քեզ ասում են չես տիրապետում Արցախի հարցին, հպատակներդ ծափահարո՞ւմ են: Ինչի՞դ վրա են ծափահարում, որ 5000 երիտասարդ ե՞ս զոհել, թե՞ որ 9500 ք. կմ Հայրենիք ես հանձնել:

Միգուցե օկուպացված Հայաստանի համա՞ր են ծափահարում թրքահպատակներդ: Թե՞ Արցախն ամբողջությամբ ադրբեջանացնելու վրա եք էդպես ուրախացել:

Կեղծիքներդ այլևս չեն անցնում, ինչ որ պիտի «բացահայտեիր»` վաղուց արդեն պարզ ու ակնհայտ է:

Թուրքական խոսքը, կեղծիքը, դերասանությունը, մուտիլովշիկությունը Հայաստանի խորհրդարանում այլևս հանդուրժել չի կարելի:

Հայ ժողովուրդը չի մեռել, որ դու երկիրը կործանելուց հետո, դիշովի ծափահարություններ սարքես ԱԺ-ում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031