Tesla-ն 130 միլիարդ դոլար է կրճատել, երբ Իլոն Մասկը համաձայնել է գնել Twitter-ը
Twitter-ի տնօրենների խորհրդի կողմից սոցցանցը գնելու գործարքը Իլոն Մասկի հետ հաստատելուց հետո Tesla-ի բաժնետոմսերն ընկել են 12%-ով։ Գործարքի հայտարարված գումարը կազմում է 44 մլրդ դոլար։
Բաժնետոմսերի անկումից հետո էլեկտրամոբիլներ արտադրողի կապիտալիզացիան ընկել է 130 մլրդ դոլարով, ինչը ընկերության արժեթղթերի ամենամեծ անկումն է 2020 թվականից ի վեր մեկ օրում։ Թերևս, բաժնետերերի մտավախությունները կապված են այն բանի հետ, որ Մասկը գրավադրել է Tesla-ի բաժնետոմսերը՝ սոցիալական ցանցը գնելու համար գումար ստանալու համար։ Նա իր սեփական միջոցներից 21 միլիարդ դոլար կծախսի Twitter-ը գնելու համար, մի քանի բանկեր համաձայնեցին նրան տալ 23 միլիարդ դոլար, այդ թվում՝ Morgan Stanley-ն, որը կտրամադրի 12,5 միլիարդ դոլարի վարկ՝ ապահովված Tesla-ի բաժնետոմսերով:
Էլեկտրական մեքենաների հսկայի բաժնետոմսերի անկումը հարվածել է նաև անձամբ Իլոն Մասկին՝ նա մեկ օրում կորցրել է 29 միլիարդ դոլար, սակայն նա շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը՝ մոտ 239 միլիարդ դոլար կարողությամբ։
Սիրարփի Աղաբաբյան