«Այլևս հնարավոր չէ այս իրավիճակը հանդուրժել»․ 44–օրյա պատերազմի մասնակից Արտավազ Մովսիսյանը կոչ է անում մարտական ընկերներին միանալ այս պայքարին

44–օրյա պատերազմի մասնակից Արտավազ Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես` Արտավազդ Մովսիսյանս, 44–օրյա պատերազմի մասնակից եմ։ Ես կռվել եմ հանուն Արցախի և ՀՀ պետականության, կռվել եմ, որ Արցախի և Հայաստանի դրոշները մնան կանգուն, կռվել եմ, որպեսզի Արցախը երբեք չլինի Ադրբեջանի կազմում։

Ես միանում եմ հայրենիքի համար պայքարող ժողովրդին, և կոչ եմ անում բոլոր մարտական ընկերներիս ևս միանալ այս պայքարին, քանի որ այլևս հնարավոր չէ այս իրավիճակը հանդուրժել։

Սա քաղաքական պայքար չէ, ես քաղաքականության հետ որևէ աղերս չունեմ. սա հայրենիքի համար մղվող գործընթաց է, որին պետք է միանան բոլոր հայրենասեր հայերը։

#StopNikol
#StopNikol»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930