
Թխվածքաբլիթ «Մազուրկա»՝ չամիչով և ընկույզով

Բաղադրիչներ
1. Ալյուր – 150 գ
2. Շաքարավազ – 150 գ
3. Ձու – 2 հատ
4. Չամիչ – 200 գ
5. Ընկույզ – 150 գ
6. Փխրեցուցիչ- 5 գ
7. Աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Չամիչի վրա տաք ջուր լցնել և թողնել 5 րոպե: Դրանից հետո ջուրը թափել և չամիչը չորացնել:
2. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Ընկույզը դանակով մանրացնել:
3. Թասի մեջ հարել ձվերը, ավելացնել շաքարավազը, շարունակել հարել: Զանգվածը պետք է սպիտակի և ավելանա ծավալով:
4. Ձվային զանգվածի մեջ լցնել մաղած ալյուրը և փխրեցուցիչը, աղ ավելացնել: Լավ խառնել բահիկով, մինչև միասեռ դառնալը:
5. Ավելացնել չամիչը և ընկույզը, խառնել:
6. Թխման համար նախատեսված կաղապարը պատել յուղաթղթով: Լցնել ամբողջ զանգվածը, հարթեցնել: Թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե: Դեռ տաք վիճակում թխվածքաբլիթներ ձևավորել: Սառեցնել, մատուցել թեյի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը