9 փաստ Էյֆելյան աշտարակի մասին
1889 թվականի մարտի 31-ին Փարիզում տեղի ունեցավ Էյֆելյան աշտարակի հանդիսավոր բացումը: Այս օրը կոնստրուկտոր Գուստավ Էյֆելն աշտարակի գագաթին բարձրացրել է Ֆրանսիայի դրոշը։
Ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր Ֆրանսիայի խորհրդանիշ աշտարակի մասին:
1. Երբ 1889 թվականին տեղի ունեցավ աշտարակի հանդիսավոր բացումը, այն մոլորակի ամենաբարձր կառույցն էր: Արդեն 1930 թվականին այդ տիտղոսը նրանից խլեց «Կրայսլեր» ընկերության երկնաքերը, որը 18 մետրով ավելի բարձր է աշտարակից:
2. Էյֆելյան աշտարակը միատոն է երևում, սակայն դա տեսողական խաբկանք է: Իրականում աշտարակը ներկված է երեք տարբեր տոներով: Ամենամուգ տոնը օգտագործված է կառույցի հիմքում, իսկ ամենաբացը՝ գագաթին: Յուրաքանչյուր յոթ տարին մեկ այն ներկվում է 60 տոննա ներկով:
3. Հայտնի շեֆ-խոհարար Ալեն Դյուկասը ռեստորան ունի աշտարակի երկրորդ հարկում:
4. 1912թ. վերարկու-պարաշյուտի ստեղծողը որոշել է փորձարկել իր գյուտն Էյֆելյան աշտարակի վրա: Նա թռել է աշտարակի երրորդ հարկից և զոհվել է:
5. Մինչև Փարիզը գերմանացիներին հանձնելը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիացիները սաբոտաժ են արել: Նրանք շարքից հանել են վերելակը, որպեսզի թշնամիները չկարողանան հիանալ քաղաքով: Բայց Հիտլերը չի զլացել և աշտարակ է բարձրացել ոտքով:
6. Էյֆելյան աշտարակի փոքր կրկնօրինակներ կան աշխարհի տարբեր անկյուններում՝ Լաս Վեգասում, չինական Գաունչժոում, Կոպենհագենում, Վառնայում, Ակտաուում և այլ քաղաքներում:
7. Աշտարակի հեղինակ Գուստավ Էյֆելն աշտարակի վրա փորագրել է ֆրանսիացի 72 ականավոր ճարտարագետների, գիտնականների և մաթեմատիկոսների անուններ:
8. 1925-1934թթ. Սիտրոեն ընկերությունն օգտագործել է աշտարակի չորս կողմերը՝ որպես գովազդային վահանակ:
9. Չնայած բարձրությանը՝ ընդամենը մեկ մարդ է ընկել աշտարակի մոնտաժի ժամանակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը