Հայկական սննդի ուղեցույց սկսնակների համար. 7 ուտեստ, որոնք անպայման պետք է փորձել. Wanderlust

Wanderlust կայքը անդրադարձել է հայկական խոհանոցին՝ գրելով. «Հագեցնող, համեղ և ամենաթարմ բաղադրիչներից պատրաստված հայկական խոհանոցը փոխառել է առևտրականների և նվաճողների համերը՝ ստեղծելու իր յուրահատուկ համը…»:

Նյութի ամբողջ թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.

«Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում գտնվող Հայաստանի խոհանոցը կրել է Միջերկրական ծովի, Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի առևտրականների և նվաճողների ազդեցությունը:

Հայկական միրգն ու բանջարեղենը լեգենդար են ողջ տարածաշրջանում, ինչպես նաև տարատեսակ համեմունքները, խոտաբույսերը, միսը և ձուկը:

Կարդացեք նաև

Սնունդը Հայաստանում կյանքի անբաժանելի մասն է. տեղացիները ցանկացած պատրվակ կգտնեն խնջույք կազմակերպելու համար, այնպես որ չզարմանաք, երբ Ձեզ հրավիրեն իրենց տուն՝ որպես պատվավոր հյուր՝ վայելելու սերնդեսերունդ փոխանցված բաղադրատոմսերից պատրաստված համեղ ուտեստներ:

Ու թեև որոշ ճաշատեսակներ կարող են ծանոթ թվալ, յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ հայկական երանգ: Թեև չսպասեք, որ խոհարարը շատ հեշտությամբ կբացահայտի դրանց գաղտնի բաղադրիչները:

Ահա այն հայկական ուտեստները, որոնք անպայման պետք է փորձել…

1. Խորոված

Khorovats on the grill (Shutterstock)

Ռեստորաններում, փողոցների տարբեր անկյուններում և տներում դուք կգտնեք փայտածուխի մանղալներ (գրիլներ) և տղամարդու, որը շրջում է մսով շամփուրները բաց կրակի վրա:

Խոզի, գառան և տավարի միսը ամենանախընտրելիներն են: Հայերը քիչ են մարինացնում միսը և շատ չեն համեմում: Նրանք կարծում են, որ համեմունքները վնասում են մսի բնական համը:

Մսի հետ խորովում են նաև լոլիկ, սմբուկ, պղպեղ, և պատրաստում են աղցան՝ ավելացնելով կանաչեղեն և սոխ։ Փաթաթեք այս ամենը լավաշով՝ տեղական համեղ տափակ հացով և վայելեք հասարակ ուտելիքի հաճույքը:

2. Քյուֆթա

Kyufta, sliced and ready to be eaten (Shutterstock)

Մերձավոր Արևելքի յուրաքանչյուր երկիր ունի իր կարծիքը դասական քուֆթայի մասին, բայց ոչինչ չի համեմատվի հայկական տարբերակի հետ: Հայերը քյուֆթան եփում են արգանակի մեջ:

3. Դոլմա

Armenian dolma (Shutterstock)

Հայաստանում դոլման արտասանվում է «տոլմա». ևս մեկ ուտեստ է, որը կարծում եք, թե գիտեք: Այն պատրաստում են աղացած միսից, սոխից, բրնձից և տարբեր համեմունքներից՝ փաթաթելով խաղողի տերևի մեջ: Բայց հայկական տոլմայի հետ կապված ինչ-որ այլ բան կա՝ և՛ պատրաստման, և՛ օգտագործվող բաղադրիչների առումով:

Յուրաքանչյուր հայ տատիկ ունի տոլմայի իր բաղադրատոմսը, բայց բոլորն էլ համաձայն են, որ գլխավոր բաղադրիչը խաղողի տերևն է: Կարևոր է դրանք գույնը փոխելուն պես հեռացնել եռացող ջրից:

Ուշադրություն դարձրեք Զատկի տոնին պատրաստված հատուկ տոլմային։ Բաղադրիչները հիմնականում նույնն են, բայց խաղողի տերևները փոխարինվում են կաղամբի տերևներով:

4. Իշխան

Lake Sevan trout (Shutterstock)

Հայաստանը միգուցե դեպի ծով ելք չունեցող երկիր է, բայց այն պարծենում է ձկնային ուտեստների իր չափաբաժնով:

Սևանի իշխանն արդեն 15-րդ դարում արտահանվում էր տարածաշրջանով մեկ։

Իշխանը կարելի է ինչպես խաշել, տապակել, այնպես էլ շոգեխաշել։

Այդպիսին է Սևանի իշխանի ժողովրդականությունը. տեղացիները Երևանից քշում են հատուկ այն ուտելու համար, ընթրում են ընտանեկան ռեստորանում, որտեղից հիանում են լճի գեղեցկությամբ:

5. Մանթի

Manti about to be eaten (Shutterstock)

Հարցրեք Հայաստանի լայնածավալ սփյուռքի ցանկացած անդամի, թե որ ճաշատեսակն է նա ամենից շատ կարոտում, և պատասխանը միաձայն է՝ մանթի, համեղ թխած պելմեններ, որոնք մատուցվում են տոմատի սոուսի մեջ:

Մանթին ծագել է Արևմտյան Հայաստանում, բայց այն սիրված է ողջ երկրում:

6. Ղափամա

Ghapama. A real winter warmer (Shutterstock)

Ղափաման այնքան սիրված է ողջ երկրում, որ անգամ ունի իր սեփական երգը՝ «Հեյ Ջան Ղափամա»:

Ղափաման դդում է՝ լցոնված չրերով և չամիչով բրնձով: Այս ուտեստը ձմռանը իսկական տաքացուցիչ է և ամենահայտնի բուսական ուտեստն է երկրում:

Լցոնման մեջ կարելի է օգտագործել չորացրած մրգերի խառնուրդ՝ ներառյալ խնձոր, սալորաչիր: Սա Հայաստան է, ուստի ծիրանը պարտադիր է։ Լցոնումից հետո դդումը թխում են, այնուհետև կտրատում և մատուցում:

7. Գաթա

Gata, a traditional Armenian sweet pastry (Shutterstock)

Գաթա. միայն հիշատակումը երաշխավորված փայլ կհաղորդի ցանկացած հայի աչքերին։ Լավագույն քաղցրեղենը սուրճի հետ: Յուրաքանչյուր ոք ունի իր սեփական մոտեցումը դասական բաղադրատոմսին, այնպես որ մի զարմացեք, երբ հանդիպեք բաղադրիչների տատանումների: Այնուամենայնիվ, մի բան երբեք չի փոխվում. լավ պատրաստված գաթան միշտ հալչում է բերանում»:

Թարգմանությունը՝ Անի Գաբուզյանի

Տեսանյութեր

Լրահոս