
Դդմիկով և այծի պանրով աղցան

Բաղադրիչներ
1. Դդմիկ – 2 հատ
2. Սոխ – 1 հատ
3. Ձիթապտղի յուղ – 2 ճ/գ
4. Քացախ
5. Աղ, սև պղպեղ
6. Ռեհան
7. Սոճու ընկույզ
8. Այծի պանիր
Պատրաստման եղանակը
1. Դդմիկները բարակ շերտատել:
2. Մեծ ամանի մեջ խառնել դդմիկի շերտերը, մանր կտրատած սոխը, ձիթապտղի յուղը, քացախը և թողնել, որ խառնուրդը հասունանա 10 րոպե։
3. Ապա ըստ ցանկության համեմել աղով ու պղպեղով, ավելացնել ռեհան, սոճու ընկույզ, այծի պանիր և մատուցել։
Պատրաստեց Անի Գաբուզյանը