Իմ կյանքը փոխեց «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում Քվազիմոդոյի դերը. Գարուն՝ երևանյան մենահամերգում

Հանրահայտ երգիչ, երաժիշտ և դերասան Գարուն, որն աշխարհում ճանաչելի դարձավ Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» ստեղծագործության համանուն մյուզիքլում Քվազիմոդոյի դերը կատարելուց հետո, ապրիլի 21-ին մենահամերգով հանդես եկավ  Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Նա բեմ բարձրացավ Sous le vent  ստեղծագործությամբ, որը միշտ երգում է աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնի հետ:

Իսկ իրեն նվագակցող երաժիշտներին ներկայացնելիս՝ երգիչը հարկ համարեց մեկ անգամ ևս հերքել իր հայ լինելու մասին խոսակցությունները և հիշեցրեց, որ ինքը հայ չէ ու ազգանունն էլ Գարանյան չէ, սակայն նշեց՝ սիրում է Հայաստանն ու շատ հայ ընկերներ ունի:

«Կանադայի Քվեբեկ նահանգի Շերբրուք քաղաքից եմ, նվագել սկսել եմ փոքրուց, սակայն իմ կյանքը փոխեց «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում Քվազիմոդոյի դերը»,- ասաց արտիստը:

Գարուն համերգի ընթացքում կատարեց ոչ միայն իր կատարմամբ սիրված երգերը, այլև Շառլ Ազնավուրի, Միշել Լեգրանի, Ջո Դասենի, Բոբ Մառլիի և այլ աստղերի գործեր:

Համերգը հնարավոր դարձավ Երևանյան հեռանկարներ միաջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, և այս տարի այն ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ Հայաստանը տոնում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն իր լիիրավ անդամակցության տասնամյա հոբելյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930