«Ամեն երևանցու հետևից մի հավաքարար է պետք. ամեն մեկի հետևից 2 մոխրաման պահող է պետք». Կամո Արեյան

«Չե՞ք կարծում, որ քաղաքի սանմաքրումը ցախավելով իրականացնելը նախնադար է և չի լուծում մի շատ կարևոր հարց, որի հետ այսօր առնչվում է Երևանը. դա փոշու վերացումն է, իսկ Երևանն այսօր խեղդվում է փոշու մեջ»,- ավագանու նիստի ընթացքում խոսքն ուղղելով քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին՝ հարցրեց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը:

Կամո Արեյանը հարցին ի պատասխան՝ հաստատեց, որ սանմաքրումը Երևանում խնդիր է:

«Եթե ասենք, որ կատարյալ ծառայության մեջ ենք՝ ոչ: Եթե հարցնեիք, թե քանի՞ հավաքարար է քաղաքին պետք, առանց զավեշտի շատ լուրջ կասեի՝ 1 միլիոն հարյուր: Ամեն երևանցու հետևից մի հավաքարար է պետք: Սա ցավով եմ ասում: Առավոտյան 05:30-ից սկսում ենք սանմաքրումը, ժամը 12-ին, խնդրեմ, անցեք կամայական փողոցով ու կտեսնեք նորից աղբի մեջ կորած քաղաք: Ամբողջ 4-5 ժամում ամբողջ քաղաքը վեր է ածվում աղբանոցի, որովհետև յուրաքանչյուր երևանցի ձեռքից եկածն անխնա նետում է. կամ ամեն մեկի հետևից 2 միլիոն մոխրաման պահող է պետք, կամ էլ՝ քաղաքը հո չե՞նք ծածկելու աղբարկղերով: Չկա բավարար դաստիարակություն, բավարար պատասխանատվություն»,- արձագանքեց Կամո Արեյանը:

Տեսանյութեր

Լրահոս