![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք. մահվան դեպք չի արձանագրվել
![](https://168.am/wp-content/uploads/2021/09/241285321_3026906097550499_4200413572816784318_n.jpg)
Հայաստանում ապրիլի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 784 դեպք, որից 410 հազար 485-ը`առողջացած, 8622-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1995 բուժառու:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մեկ օրում կատարվել է 3332 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք, առողջացել է 27 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 20 հազար 875 -ի: