
Համաշխարհային բանկը նվազեցրել է համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը մինչև 3,2 տոկոս

Համաշխարհային բանկը 2022 թվականի համար համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը 4,1 տոկոսից իջեցրել է մինչև 3,2 տոկոս։ Այս մասին հայտնել է Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մելփասը:
Դեւիդ Մելփասը տնտեսական ակտիվության դանդաղեցման գործոններից է անվանել Ուկրաինայի իրադարձությունները, Չինաստանում կորոնավիրուսային արգելափակումները, էներգակիրների, պարարտանյութի, սննդամթերքի գների բարձրացումը, տոկոսադրույքների բարձրացման մեծ հավանականությունը: