
Գերմանացի ավելի քան1000 բժիշկներ մտադիր են մեկնել Ուկրաինա

Գերմանիայից ավելի քան 1,1 հազար բժիշկներ գրանցվել են Դաշնային բժշկական ասոցիացիայի առցանց պորտալում, որպեսզի մեկնեն Ուկրաինա եւ մերձակա երկրներ՝ հիվանդներին եւ վիրավորներին օգնություն ցույց տալու համար: Ապրիլի 18-ին այդ մասն Redaktionsnetzwerk Deutschland խմբագրական միավորմանը հայտնել է միավորման նախագահ Կլաուս Ռայնհարդտը։
«Թվերը ցույց են տալիս, թե որքան մեծ է բժիշկների համերաշխությունն Ուկրաինայի ժողովրդի հետ: Չէ որ այնտեղ աշխատանքը կարող է վտանգավոր լինել կյանքի համար»,- նշել է նա: Ըստ որում Ռայնհարդտը հավելել է, որ Գերմանիայի Դաշնային բժշկական ասոցիացիան ներկայումս բանակցություններ է վարում Ուկրաինայի եւ հարեւան պետությունների արտաքին գործերի նախարարների, առողջապահպության նախարարությունների եւ դեսպանությունների հետ, թե ինչպես կարելի է առավել օպտիմալ կերպով տեղաբաշխել բժիշկներին: Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ Ուկրաինայի տարածքում աշխատող բժիշկների համար պետք է երաշխավորվի անվտանգությունը:
Հարեւան երկրների կողմից խնդրանքներ առայժմ չեն ստացվել: «Սակայն մենք պատրաստ ենք: Հենց որ կառավարությունը հայտնի միջազգային հումանիտար առաքելության անհրաժեշտության մասին, մենք կկարողանանք գտնել բավականաչափ քանակությամբ բժիշկների»,- եզրափակել է Ռայնհարդտը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: