Թուրքիայում գործազրկությունը կազմում է 10․7 տոկոս

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) հրապարակել է 2022 թվականի փետրվարի տվյալները 15-ից բարձր տարիքային խմբի քաղաքացիների գործազրկության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ 2022 թվականի փետրվարին նախորդ ամսվա համեմատ գործազուրկների թիվը նվազել է 178 հազարով՝ հասնելով 3 միլիոն 579 հազարի։ Գործազրկության մակարդակն այդպիսով հասել է 10․7 տոկոսի։ Ընդ որում՝ գործազրկությունը տղամարդկանց շրջանում կազմել է 9․3 տոկոս, իսկ կանանց շրջանում՝ 13․4 տոկոս։

15-ից 24 տարեկանների շրջանում նույնպես գործազրկությունը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0․6 տոկոսով՝ հասնելով 20․7 տոկոսի։

Տեսանյութեր

Լրահոս