Շատ պարզ, բայց շատ համեղ պիրոգ
Բաղադրիչներ
1. Ալյուր – 175 գ

2. Ձու – 3 հատ

3. Կարագ – 150 գ

4. Կարագ (կաղապարը պատելու համար) – 30-50 գ
5. Շաքարավազ – 200 գ

6. Սոդա – 1 թ/գ
7. Կիտրոնի հյութ՝ սոդան հանգցնելու համար – 0.5 թ/գ

8. Շոկոլադ – 50 գ

9. Դարչին

10. Վանիլին
11. Շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
1. Կարագը լավ հարել, մեկ-մեկ ավելացնել ձվերը, շարունակել հարել:
2. Ավելացնել շաքարավազը, խառնել:
3. Ավելացնել նաև վանիլինը և դարչինը, նորից խառնել: Այնուհետև լցնել ալյուրը, վերջում՝ քերած շոկոլադը և կիտրոնի հյութով հանգցրած սոդան: Նորից խառնել:
4. Թխելու համար նախատեսված կաղապարը յուղապատել, խմորը լցնել, հարթեցնել և թխել 35 րոպե, նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
5. Սառեցնել, հանել կաղապարից, վրան շաքարի փոշի շաղ տալ, մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը

