![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք. մահվան դեպք չի արձանագրվել
![](https://168.am/wp-content/uploads/2022/03/virus.jpg)
Հայաստանում ապրիլի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 691 դեպք, որից 410 հազար 365-ը`առողջացած, 8621-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2025 բուժառու:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մեկ օրում կատարվել է 2838 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք, առողջացել է 24 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 3 հազար 171-ի: