Բաժիններ՝

Սալորից պատրաստված աջիկա

Բաղադրիչներ

1. Սալոր – 2 կգ

2. Սխտոր – 200 գ

3. Կծու թարմ պղպեղ – 3-4 հատ

4. Տոմատի մածուկ – 2 ճ/գ

5. Շաքարավազ – 200 գ

6. Աղ – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Սալորը լավ լվանալ, կորիզները հեռացնել:

2. Կծու պղպեղները լվանալ, պոչերը կտրել, սխտորը մաքրել:

3. Մսաղացով աղալ սալորը, սխտորը և կծու պղպեղը: Խառնել, ավելացնել շաքարավազ, տոմատի մածուկ և աղ:

4. Լավ խառնել, դնել կրակի վրա: Անընդհատ խառնելով՝ եփել 20 րոպե:

5. Տաք աջիկան միանգամից լցնել ստերիլիզացված բանկաների մեջ, փակել, շրջել և փաթաթել հաստ կտորով, մինչև լրիվ սառչելը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս