«Նիկոլ Փաշինյանը մանդատ չունի Արցախի ժողովրդի անունից որևէ փաստաթուղթ ստորագրելու»․ Մենուա Սողոմոնյան
«5165» շարժման անդամները կեսօրից հետո Կառավարության շենքի դիմաց ակցիա էին անցկացնում՝ ի աջակցություն Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման։
«5165» շարժման խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանն ասաց, որ իրենց ակցիայի նպատակն է նաև՝ ցույց տալ Արցախի հարցում իրականացվող Հայաստանի գործող իշխանությունների ադրբեջանանպաստ քաղաքականությունը, դրա համատեքստում նաև դիմել այսօր Բրյուսելում կայանալիք հանդիպման մասնակիցներին՝ Փաշինյանին և Ալիևին․
«Մենք ուզում ենք ուղերձ հղել դեպի Բրյուսել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրավատերն Արցախի ժողովուրդն է, և ոչ ոք, առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանը, մանդատ չունի Արցախի ժողովրդի անունից ստորագրելու որևէ փաստաթուղթ կամ անելու որևէ հայտարարություն, որն այս կամ այն կերպ, ուղղակի կամ անուղակի ձևով կկանխորոշի Արցախի մաս լինելը Ադրբեջանին»։
Նա կոչով դիմեց ժողովրդին, որպեսզի համախմբվեն այս օրակարգի շուրջ և փրկեն Արցախը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում