Բաժիններ՝

Ուկրաինայում Լիտվայի դեսպանը կվերադառնա Կիև

Լիտվայի ԱԳՆ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը «Թվիթերի» իր պաշտոնական էջում հայտնել է, որ Ուկրաինայում Լիտվայի դեսպանը վերադառնում է Կիև: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ նախարարը տեղեկացրել էր, որ Վիլնյուն իջեցնում է Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը և հետ է ուղարկում ռուս դեսպանին:

2022-ի փետրվարի վերջին Լիտվայի ԱԳՆ-ն հաղորդել էր, որ Ուկրաինայում Լիտվայի դեսպանությունը ժամանակավոր կաշխատի Լեհաստանի հետ սահմանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս