Բաժիններ՝

Մի քանի հոգու ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողը հայտնաբերվել է

Անցած տարվա հունիսի 8-ին Սևան քաղաքի 19-ամյա բնակիչը, իրեն ուղեկցող մի տղամարդու հետ, Շահումյան փողոցում վիճել, ապա կտրող-ծակող առարկայով ծանր մարմնական վնասվածքներ էր պատճառել 4 հոգու։

Հունիսի 9-ին դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, 19-ամյա երիտասարդը ներգրավվել էր որպես մեղադրյալ, իսկ հաջորդ օրը նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։
Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում երիտասարդի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ստացվեցին։

Մարտի 30-ին նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Սևանի բաժին։

Երիտասարդը կալանավորվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս