Չլսված ու չտեսնված բան է. Հաբեթնակ Կուրղինյանն ամփոփել է Եվրոպայի առաջնությունը
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ֆեդերացիայի մամուլի բաժնի հետ զրույցում անդրադարձել է Եվրոպայի առաջնությունում հավաքականի գրանցած արդյունքներին։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարզիկներին, հավաքականի տղաներին, որոնք այստեղ չեն, որոնք գալիս են, մարզվում են և օգնում տղաներին։ Պատկերացնում եք, մենք ընդամենը 30 հոգի ունենք, որոնցից թիմ ենք հանում և մասնակցում Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների։ Սա չլսված ու չտեսնված բան է։ Ընդամենը 30 ըմբիշից ունենալ նման արդյունք։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի բյուրոյի անդամ Արսեն Ջուլֆալակյանի հետ էինք այստեղ զրուցում, և նա ասաց, որ Բյուրոյում բոլորը մեր տղաների մասին են խոսում։ Նախ անհավանական են համարում, որ այդքան քիչ ըմբիշից կարողանում ենք նման թիմ հավաքել և ընգծում են, որ հիացած են մեր մարզիկների պահվածքով, դաստիարակությամբ, թիմային ոգով։ Անխոս՝ այս ամենը շատ հաճելի է»,- ասել է մասնագետը: