Ռուս-ուկրաինական հակամարտության 19-րդը օրը՝ մարտի 14-ին, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է Ռուսաստանի հետ բանակցությունների 4-րդ փուլի մեկնարկի մասին:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Ռուսաստանի հետ բանակցությունների հերթական փուլը, որը մարտի 14-ին մեկնարկում է առցանց ձեւաչափով, որակել է դժվարին: «Բանակցություններ – չորրորդ փուլ:
Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Ստամբուլում մարտի 13-ին հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, անդրադարձել է նաև Հայաստանին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայաստանի Հանրապետությունը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար:
«Կարծում եմ՝ մի քանի շաբաթում, կամ ամենաշատը 1-2 ամսում Ուկրաինայում հատուկ գործողությունների ակտիվ փուլն ավատվելու է։ Ուղղակի անխուսափելի է հաջող ելքը։ Պարզապես խնդիրն այն է, որ խաղաղ բնակչությանը պետք է առավելագույնս հեռու պահել հնարավոր աղետներից, միևնույն ժամանակ՝ սեփական շարքերում խաղաղ բնակչությանը հեռու պահել հնարավոր աղետներից»,- ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ խաղաղ ակցիայի մասնակից, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցրել է՝ Արցախի 44-օրյա պատերազմում նահատակված տղաների մասունքները մի քանի երկրում նույնականացվել են, արդյունքում՝ զինվորների տվյալները հաստատվել են։
Անցյալ տարի ես զգուշացրել էի ՆԱՏՕ-ի ղեկավարներին՝ եթե Ռուսաստանի դեմ խստագույն կանխարգելիչ պատժամիջոցներ չլինեն, նա պատերազմ կսկսի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Եվ ես ճիշտ էի։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ եթե չփակե
2021 թվականին գրանցվել է երեխաների մահացության դեպքերի նվազում. Անահիտ Ավանեսյան
Արցախում հումանիտար աղետ է, սա լուրջ ահազանգ է. Թագուհի Թովմասյան։
«2020 թվականի սեպտեմբերի 26-ին շատ մարդիկ գրում էին, որ պատերազմից «5 է պակաս», ասում էին՝ խուճապ մի տարածեք: Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը՝ այդ մարդկանց մեծ մասը երևի գրում էր՝ «հաղթելու ենք», ջնջել էին իրենց գրածները, որ կոչ էին անում խուճապ չտարածել: Նույնը նաև նոյեմբերի 9-ին էր»։
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Մարգարիտ Ազարյանը ազատվել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնից։
Մարտի 13-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 150-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Դաֆ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել Վեկտրայի» սրահում հրդեհ է բռնկվել: «Օպել Վեկտրայի» 34-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 40-ամյա ուղևոր Աշոտ Հակոբյանը մահացել է:
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը կմեկնարկի տեսակոնֆերանսի միջոցով, հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել մեր ազգաբնակչության շրջանում: Այս մասին հաղորդում է Արցախի Անվտանգության խորհուրդը։
Մարտի 13-ին, ժամը 17.10-ին, Երևանի Սիլիկյան նոր խճուղում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացու և 11-ամյա տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ռազմական գործողությունները Եվրոպայի տարածքում ուղեկցվում են մարդկության նորագույն պատմության մեջ աննախադեպ տնտեսական պատերազմով։ Չկա որևէ հաշվարկ, թե ինչի կարող է հանգեցնել տնտեսական այս համաշխարհային պատերազմը։ Փլուզվող տնտեսական կապեր, տասնամյակների ընթացքում ձևավորված լոգիստիկ համակարգերի փլուզում, դիմացինին վատություն անելու մոտիվացիայով վատ հաշվարկված քայլեր, որոնք ունեն զգալի պոտենցիալ՝ համաշխարհային աղետ բերելու։
Մարտի 7-ից Արցախի Հանրապետությունը զրկված է գազամատակարարումից։ Վնասվել է Հայաստան-Արցախ գազատարը, որի վերականգնմանը խոչընդոտում է ադրբեջանական կողմը, նրանց հետ ռուսական կողմը սկսել է բանակցություններ։
Ադրբեջանը մտադիր է մեծացնել Թուրքիայի տարածքով գազի մատակարարումները Եվրոպա և այդ հարցը քննարկում է Բաքվի և Բրյուսելի հետ, հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։
Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններից մեկ օրում շուրջ յոթ հազար փախստականներ են հատել Ռուսաստանի հետ սահմանը: Այդ մասին հաղորդել է ՌԴ ԱԴԾ-ի Ռոստովի մարզի սահմանապահ վարչությունը:
Արշակ Զաքարյանը` Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպման մասին. ՈՒՂԻՂ։
Հինգ կետ, որոնց մասին էլի տեղեկանում ենք միայն թուրքից: Դատելով Հայաստանի կառավարությունում և այլ պատասխանատու գերատեսչություններում լցվածների քար լռությունից, այդ հինգ կետերն ամբողջությամբ նախապայման են Հայաստանին ու Արցախին:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ:
ՆԱՏՕ-ի ներքաշվելն Ուկրաինայի շուրջ հակամարտությանը կարող է վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի: Այս կարծիքն է հայտնել Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը մարտի 14-ին El Pais թերթում հրապարակված հարցազրույցում։«Մենք անում ենք հնարավորինս ամեն ինչ, որպեսզի հակամարտությունը չսաստկանա,- պնդել է նա
Շանհայի համագործակցության կազմակերպության հակաահաբեկչական կառույցը (ՇՀԿ-ի ՀԱԿ) համատեղ աշխատանքի պլան են նախապատրաստում ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով: Այդ մասին մարտի 14-ին հաղորդել է ՀԱԿ-ի մամուլի ծառայությունը:
2022 թվականի մարտի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 839 զանգ:
Նոր հարված տնտեսության մրցունակությանը
Մարտի 14-ին, ժամը 03։23-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Զովք թաղամասի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. երթևեկությունը երկկողմանի փակվել է։
Ադրբեջանական կողմն արդեն շուրջ մեկ շաբաթ է թույլ չի տալիս Արցախի ներկայացուցիչներին վերականգնել գազատարի ենթադրյալ «խափանումը»։ Այդպիսով ավելի քան 100.000 մարդ եղանակային ցուրտ պայմաններում զրկված է ջեռուցման հնարավորությունից։