Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի ներքաշվելն Ուկրաինայի շուրջ հակամարտությանը հղի է համաշխարհային պատերազմով. ԵՄ

ՆԱՏՕ-ի ներքաշվելն Ուկրաինայի շուրջ հակամարտությանը կարող է վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի: Այս կարծիքն է հայտնել Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը մարտի 14-ին El Pais թերթում հրապարակված հարցազրույցում։«Մենք անում ենք հնարավորինս ամեն ինչ, որպեսզի հակամարտությունը չսաստկանա,- պնդել է նա:- Ռուսաստանը միջուկային տերություն է, եւ մենք շատ լավ հասկանում ենք, որ եթե այդ հակամարտությունը վերածվի ՆԱՏՕ-ի (հակամարտության) Ռուսաստանի դեմ, ապա մենք կհանգենք երրորդ համաշխարհային պատերազմի»:

«Ես մշտական շփման մեջ եմ (Ուկրաինայի նախագահ) Վլադիմիր Զելենսկու հետ,- ճշտել է Միշելը:- Դա ճիշտ է, որ նա ցանկանում էր ավելին: Բայց (ԵՄ-ի) ընդլայնումը նուրբ հարց է, որի վերաբերյալ Եվրոպայի բոլոր երկրները չեն, որ միատեսակ կարծիք ունեն»: «Մենք նաեւ պետք է նկատի առնենք այն երկրները, որոնց հետ արդեն սկսվել է անդամակցության գործընթացը,- հավելել է Եվրախորհրդի ղեկավարը:- Մենք պետք է աջակցենք մեր գործընկերներին, որոնք գնահետում են ազատ աշխարհը»: Ասոցիացիայի շուրջ համաձայնությունը վիթխարի ներուժ ունի, որը թերագնահատվում է»,- ընդգծել է նա: Փետրվարի վերջին Զելենսկին դիմել է Եվրամիությանը հանրակցությանն Ուկրաինայի անհապաղ անդամակցության խնդրանքով:

Մարտի 1-ին Ուկրաինայի ղեկավարի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հայտն արագացված ընթացակարգով ընդունվել է, գանցվել եւ քննարկման մեջ է: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է, որ որոշում է ընդունել Ուկրաինայում հատուկ ռազմական գործաղություն իրականացնելու մասին: ԵՄ-ն այդ գործողությունները համարել է միջազգային իրավունքի խախտում եւ սահմանել է համապատասխան պատժամիջոցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս