Թուրքիայի և Հունաստանի ղեկավարներն ընդգծել են երկու երկրների հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը

Ստամբուլում մարտի 13-ին հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը:

Հանդիպումը տևել է մոտ երկու ժամ:

Էրդողանի և Հունաստանի վարչապետ Միցոտակիսի հանդիպման ժամանակ ընդգծվել է երկու երկրների հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը։

Էրդողանն ընդգծել է Թուրքիայի ձեռնարկած քայլերը՝ հարաբերություններում նոր էջ բացելու նպատակով։

Թուրք-հունական հարաբերություններից բացի կողմերը քննարկել են աշխարհաքաղաքական, ինչպես նաև ռուս-ուկրաինական հարաբերությունների հետ կապված հարցեր:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել, չնայած առկա խնդիրներին, բարելավել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև երկկողմ առևտրաշրջանառությունը 10 մլրդ դոլարի հասցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031