Բաժիններ՝

ՇՀԿ-ն և Ինտերպոլը ահաբեկչության դեմ պայքարի պլան են նախապատրաստում

Շանհայի համագործակցության կազմակերպության հակաահաբեկչական կառույցը (ՇՀԿ-ի ՀԱԿ) համատեղ աշխատանքի պլան են նախապատրաստում ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով: Այդ մասին մարտի 14-ին հաղորդել է ՀԱԿ-ի մամուլի ծառայությունը:

Մամուլի ծառայության տվյալներով՝ ՇՀԿ-ի ՀԱԿ-ի գործադիր կոմիտեի տնօրեն Ռուսլան Միրզաեւը եւ Ինտերպոլի հակաահաբեկչության գործերի տնօրեն Գրեգորի Հայնդսը քննարկել են հետագա փոխգործակցության հարցերը՝ երկու կառույցների միջեւ փոխըմբռնման գործող հուշագրի շրջանակներում: «Վերոհիշյալ հուշագրի շրջանակներում ձեռք Էէ բերվել սահմանված կարգով համագործակցության պլան մշակելու եւ համաձայնեցնելու պայմանավորվածություն»,-ասվում է ԶԼՄ-ների համար ՀԱԿ-ի հաղորդագրության մեջ:

Կողմերը նաեւ քննարկել են հետախուզության մեթոդիկայի կատարելագործման հարցերի շուրջ փորձի փոխանակման, օտարերկրյա ահաբեկիչ զինյալների երթուղիների, տարածաշրջանում անվտանգության հնարավոր սպառնալիքների հայտնաբերման հնարավորությունը, հավելել են մամուլի ծառայությունում: 2014 թվականի նոյեմբերին ՇՀԿ-ի ՀԱԿ-ը եւ Ինտերպոլը հուշադիր են ստորագրել փոխգործակցության շուրջ, որը նախատեսում է երկու կազմակերպությունների համագործակցության ընդլայնում ահաբեկչության դեմ պայքարի հարցերում: ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնվել է 2001 թվականին:

Նրա մասնակիցների թվում են՝ Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը եւ Ուզբեկստանը: ՇՀԿ-ի դիտորդ երկրներն են՝ Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը եւ Մոնղոլիան, գործընկեր-երկրներն են՝ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան եւ Շրի Լանկան: 2021 թվականի սեպտեմբերին Դուշանբեում կայացած ՇՀԿ-ի գագաթնաժողովում սկսվել է Իրանին կազմակերպության մեջ ընդունելու ընթացակարգը: ՀԱԿ-ի կենտրոնակայանը գտնվում է Տաշքենդում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս