«Հատուկ արևմտամետ վեստսարգիսների համար». Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Հատուկ արևմտամետ վեստսարգիսների համար․
Թուրքիայի հայերը մինչեւ այսօր իրենց բոլոր հույսը դրել էին դիվանագիտական բանակցությունների վրա, ամեն ինչ սպասում էին Եվրոպայից եւ իրենց փրկությունը միայն Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի մեջ էին որոնում: Բայց Անգլիայի պետական մարդիկներից մեկը՝ միստր Բրայսը , այս օրերում (1880 թվին) խիստ ճիշտ կերպով նկատեց Կ. Պոլսի հայերին. «Աշխատեցեք չձանձրացնել Եվրոպային»:
Մենք կավելացնենք հայասեր անգլիացու խոսքերին, ոչ թե Եվրոպան, այլ Աստված ինքը չի օգնի Թուրքիայի հայերին, եթե նրանք ինքները իրենց օգնելու մեջ ծույլ կլինին…
Թուրքիան խոստանում է վճռել հայոց հարցը չորս ամսվա մեջ: Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա… :
«Փախուստի ճանապարհ»
Րաֆֆի
1880թ․