«Հավաքական Հայատանը հետքրքրված չէ Հայաստանի երրորդ Հանրապետության պահպանմամբ». Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե Հայաստանի հասարակության մեծամասնությունը չի ընկալում, որ Հայաստանի երրորդ Հանրապետությանը այն տեսքով, որը նա ուներ իր անկախացումից ի վեր մնացել են հաշված օրեր

Եթե Հայաստանի իշխանությունը քաղաքականապես այնքան ամուլ և անկարող է, որ ինքնիշխանության վերջին ռեսուրսները զոհել է հանուն սեփական իշխանության պահպանման և պետությունը դրել է զոհասեղանին մուրալով մեծահոգություն թշնամուց և դրա անունը դրել «խաղաղության դարաշրջան»

Եթե հասարակության տնտեսական, մտավոր, ռազմական և քաղաքացիական սերուցքն ընտրել է ամորֆության և բացառապես սեփական շահերը սպասարկելով առաջնորդվելու մոտեցումը, որտեղ չկա լայնախոհություն առ սեփական հանրապետության ճակատագիր:

Եթե ողջ ընդդիմադիր և անհամաձայն հասարակության դրոշակակիր հանդիսացող քաղաքական ընդդիմությունը իրեն հանձնված դրոշը վերև բարձրացնելու և հենց այդ դրոշով անհամաձայն հանրությանը առաջնորդելու և բեկում մտցնելու հնարավորութունից խուսափում է և տարբեր պատճառաբանություններով վանում է իրենից, գահավիժող հանրապետության պրոտեստանտ ռեսուրսի մոբիլիզացիա իրականացնելը , ու մի բան էլ ձեռքը տված դրոշը իջեցնում կամ թաքցնում է.

Ուրեմն այդ հանրապետությունը, որպես հայ ազգի գոյապահպանման և շահերի արտահայտման կենտրոնացված-ինստիտուտ-համակարգ, օրգանապես այլևս սպառված է, անպիտան և արժեքազրկված նրա բոլոր շահառուների կողմից:

Սա է «հոգին տվող» Հայաստանի երրորդ Հանրապետության կարճ, խորքային պատկերը, որքան էլ այն դաժան հնչի»:

Տեսանյութեր

Լրահոս