Չավուշօղլուն Լավրովի և Կուլեբայի հետ քննարկել է նրանց նոր հանդիպման կազմակերպումը

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պաշտոնակիցներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի հետ մարտի 30-ին բանակցել է նրանց հանդիպումը կազմակերպելու շուրջ։

«Մենք աշխատում ենք Ռուսաստանի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: Երեկ ես Լավրովի եւ Կուլեբայի հետ բանակցություններ եմ վարել այդ հարցի շուրջ»,-Չավուշօղլուն ասել է A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Դատելով ըստ այն բանի, թե մենք «ոտքի վրա» ինչ խոսակցություն ենք ունեցել Ստամբուլում պատվիրակությունների բանակցությունների ընթացքում եւ դատելով ըստ կողմերի հետ մեր բանակցությունների, կարելի է ասել, որ առաջիկա երկու շաբաթներին հնարավոր է այդ հանդիպումը»,-հավելել է նախարարը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031