Օվսաննա Շեկոյանի «Գլխիվար» ֆիլմն ընդգրկվել է միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ռեժիսոր Օվսաննա Շեկոյանի «Գլխիվար» խաղարկային կարճամետրաժ կինոնկարն ընդգրկվել է Պորտուգալիայում անցկացվող IndieLisboa International Film Festival 19-րդ փառատոնի մրցութային ծրագրում: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
Կինոկենտրոնի պետական աջակցությամբ և «Փոուզ Մեդիա» ընկերության կողմից նկարահանված ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստն Օվսաննա Շեկոյանն է, պրոդյուսերը և օպերատորը՝ Անդրանիկ Սահակյանը: