Սարգսյանները և Տեր-Սահակյանը շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարին զիջում են կես միավոր
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթներն Եվրոպայի անհատական առաջնությունում:
Մրցաշարի 4-րդ տուրից հետո Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 3,5 միավոր և կես միավոր են հետ առաջատարից: 3 միավոր ունեն Հայկ Մարտիրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը: Արթուր Դավթյանը, Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը հավաքել են 2,5-ական միավոր: Էմին Օհանյանը հետնապահների շարքում է (1,5 միավոր):
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Սլովենիայի Բրեժիցե քաղաքում: Այն մեկնարկել է մարտի 26-ին և կեզրափակվի ապրիլի 7-ին: Այն բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո, որից առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 20 հազար, երկրորդը` 15 հազար և երրորդը` 10 հազար եվրո: