Բաժիններ՝

Շաբաթվա ընթացքում աշխարհում քովիդից մահացածների թիվը 43 տոկոսով աճել է․ ԱՀԿ

Անցյալ շաբաթ ավելի քան 10 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, 45 հազարից ավելին մահացել է: Նախորդ յոթ օրվա համեմատությամբ մահացու վախճանների թիվն աճել է 43 տոկոսով, իսկ վարակման դեպքերի թիվը կրճատվել է 14 տոկոսով, մարտի լույս 30-ի գիշերը հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

Ինչպես նշված է շաբաթական տեղեկագրում, «մարտի 21-ից մինչեւ 27-ը COVID-19-ի նոր դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատությամբ 14 տոկոսով նվազել է, սակայն այդ նույն ժամանակամիջոցում 43 տոկոսով աճել է մահերի քանակը, ինչը, ըստ երեւույթին կապված է Ամերիկայի տարածաշրջանի որոշ երկրներում (Չիլի եւ ԱՄՆ) COVID-19-ից մահերի որոշման փոփոխությամբ եւ Հնդկաստանից եւ Հարավ-արեւելյան Ասիայի տարածաշրջանից (տվյալների) հետահայաց ճշգրտման հետ»: Շաբաթվա ընթացքում ԱՀԿ հաղորդումներ են ստացվել 10 805 132 մարդու վարակման մասին: Արձանագրվել է 45 711 մահացու վախճան:

Նախորդ շաբաթվա (մարտի 14-ից մինչեւ 20-ը) համեմատությամբ վարակվածների թվի նվազում է արձանագրվել ԱՀԿ-ի բոլոր վեց տարածաշրջաններում: Դա առանձնապես խիստ է արտահայտվել Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (մինուս 32 տոկոս), Աֆրիկայում (մինուս 29 տոկոս) եւ Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (մինուս 24 տոկուս): Եվրոպայում, որին բաժին էընկնում շաբաթվա ընթացքում աշախարհում ախտահարման բոլոր նոր դեպքեի 49 տոկոսը, հիվանդացությունը նվազել է 4 տոկոսով:

Մահացության աճ է արձանագրվել Ամերիկայում (182 տոկոսով) եւ Հարավ – արեւելյձան Ասիայում (116 տկոսով): Մնացած տարածաշրջաններում այն նվազել է, ընդ որում՝ առանձնապես զգալի Աֆրիկայում (30 տոկոսով), Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (22 տոկոսով) եւ Եվրոպայում (17 տոկոսով):

Կորեայի Հանրապետությունը հայտնել է շաբաթվա ընթացքում ամենամեծ թվով ախտահարվածների մասին՝ 2 442 195: Այնուհետեւ հաջորդում են Գերմանիան (1 576 261), Վիետնամը (1 127 716), Ֆրանսիան (845 119) եւ Իտալիան (503 932): Չիլիում արձանագրվել են յոթ օրում ամենից շատ մահացածներ (11 858):

Այնուհետեւ հաջորդում են ԱՄՆ-ը (5 367), Հնդկաստանը (4 525), Ռուսաստանը (2 859) եւ Կորեայի Հանրապետությունը (2 471): Մարտի 29-ի Երեւանի ժամանակով 20:10-ի դրությամբ ԱՀԿ-ում ստացվել են տվյալներ 481 756 671 ախտահարվածների եւ 6 127 981 մահացածների մասին:

Ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 1 342 231-ով, մահացու վախճաններինը՝ 2 841-ով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս