Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 46 քաղաքացի
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 46 քաղաքացի, մահերի թիվն, այսպիսով` երկում հասել է 140 հազար 109-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 2743 նոր դեպք, որից 355-ը հոսպիտալացվել է:
Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 156 հազար 746 դեպքից 6 մլն 863 հազար 248-ն արդեն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 1477 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 63 մլն 872 հազար 818 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 56 մլն 810 հազար 058 քաղաքացի: Իսկ երրորդ, այսինքն` խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 26 մլն 109 հազար 681-ի: