Հարավային Օսիայի նախագահը անհրաժեշտ է համարում չձգձգել ՌԴ կազմ մտնելու հարցով հանրաքվեի անցկացումը

Հարավային Օսիայում անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել՝ Ռուսաստանի կազմ մտնելու նպատակով: Այս մասին «Соловьев LIVE» ծրագրի եթերում հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլիյ Բիբիլովը:

«Հարավային Օսիայի սահմանադրությունում ամեն բան հստակ գրված է: Մեզ, իհարկե, անհրաժեշտ է հարցնել ժողովրդի կարծիքը, այսինքն, անել այնպես, որ ժողովուրդն իր կարծիքը հայտնի Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ»,- ասել է նա:

Բիբիլովի խոսքով՝ դա դժվար չէ անել և կարելի է անել առանց ձգձգելու:

Ավելի վաղ Անատոլիյ Բիբիլովը հայտարարել էր, որ Հարավային Օսիայի իշխանություններն իրավական քայլեր կձեռնարկեն առաջիկա ժամանակներս Ռուսաստանի կազմ մտնելու նպատակով: «Կարծում եմ՝ Ռուսաստանի հետ միավորումը մեր ռազմավարական նպատակն է: Մոտ ժամանակներս կձեռնարկենք համապատասխան իրավական քայլեր: Հարավային Օսիայի Հանրապետությունը կլինի իր պատմական հայրենիքի՝ Ռուսաստանի կազմում»,- ասել էր նա:

Տեսանյութեր

Լրահոս