Փաշինյանի կեղծ խաղաղության օրակարգն ու  Ադրբեջանի «փոքր» հաղթանակները

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամանատարների և շտաբի պետերի հետ հանդիպմանը հանձնարարել է ցանկացած պահի պատրաստ լինել օգտագործել ժամանակակից սպառազինությունը, տեխնիկան և այլ զինատեսակները, երբ փաստացի հերքել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 2022 թվականի մարտի 27-ի հայտարարությունը, թե բանակցություններից հետո Ադրբեջանը դուրս է բերել իր ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի Փարուխ բնակավայրի տարածքից:

Ի՞նչ է կատարվում իրականում, լարվե՞լ են արդյոք ռուս-ադրբեջանական հարաբերությունները, թե՞ խնդիր է դրված դելեգիտիմացնել ռուսական խաղաղապահ ուժերին: Սրան չի խանգարում անգամ բոլորովին վերջերս՝ փետրվարի 22-ին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված «Դաշնակից համագործակցության մասին» հռչակագիրը, ըստ որի՝ կողմերը չպետք է միջամտեն միմյանց ներքին գործերին։

Ադրբեջանն ավելի հեռուն է գնացել ու հայտարարել, որ Ադրբեջանի տարածքում «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչատարածքային միավոր չկա, որ ադրբեջանական զորքերի տեղակայումն իրենց երկրի ինքնիշխան տարածքի մաս կազմող Փառուխ գյուղում և դրան հարող լեռնային շրջաններում չի փոխվել։

Ադրբեջանի ՊՆ-ն կոչ է արել Ռուսաստանի ՊՆ-ին ապահովել հայկական բանակի մնացորդների և հայկական անօրինական զինված կազմավորումների ամբողջական դուրսբերումը Ադրբեջանի՝ միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքներից»։

Տեսանյութեր

Լրահոս