Բաժիններ՝

18-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են դիմակի ձևափոխած բրդյա գլխարկ, պտուտակահան և շինարարական ձեռնոցներ…

Գիշերային շրջայցի արդյունքում հերթական բացահայտումն են արել Սևանի ոստիկանները: Մարտի 25-ին, առավոտյան ժամը 5.45-ին, Սևան քաղաքի Խաղաղության փողոցի շենքերից մեկի բակից բերման են ենթարկել հրազդանցի երկու երիտասարդի` «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ:

Անձնական խուզարկությամբ 18-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են դիմակի ձևափոխած բրդյա գլխարկ, պտուտակահան և շինարարական ձեռնոցներ: Նրանք խոստովանել են, որ բռնվելուց րոպեներ առաջ քանդել-հանել են շենքի բակում կայանված «Օպելի» հայելիների դետալները:

Իրավապահների հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն դետալներից գողացել էին նաև Սևանի Գործարանային փողոցի բակերից մեկում կայանված «Օպելից»:

Տուժած քաղաքացիներից ընդունվել են հաղորդումներ, հանգամանքները քննությամբ պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս