![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 14 դեպք. մահվան դեպք չի գրանցվել
![](https://168.am/wp-content/uploads/2022/03/277368375_271613291827215_6676395599086254929_n.jpg)
Հայաստանում մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 498 դեպք, որից 409 հազար 879-ը`առողջացած, 8611-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2332 բուժառու:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մեկ օրում կատարվել է 1998 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք, առողջացել է 26 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 973 հազար 199-ի: