
ԵՀ-ն առաջարկել է, որ Ուկրաինան պարեն արտահանի Բալթիկ ծովով. ABC

Եվրահանձնաժողովը (ԵՀ) առաջարկում է հատուկ առեւտրական երթուղիներ սահմանել Լեհաստանի եւ Ուկրաինայի միջեւ՝ փորձելու համար նվազեցնել հակամարտության ազդեցությունը գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների շղթայի վրա: Մարտի 30-ին այդ մասին հայտնել է իսպանական ABC թերթը։
Թերթի տեղեկատվությամբ՝ գյուղատնտեսության հարցերով եվրակոմիսար Յանուշ Վոյցեխովսկին ասել է, որ «ԵՀ-ն պատրաստ է կազմակերպելու այդ «կանաչ» միջանցքները», որպեսզի Ուկրաինան կարողոնա Բալթիկ ծովով պարեն արտահանել Լեհաստանի նավահանգիստներից: Նա նաեւ հարցը քննարկել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկիի հետ: «Նա ինձ հավաստեց, որ պատրաստ է հնարավորինս ամեն ինչ անելու Ուկրաինային աջակցելու համար»,- ճշտել է Վոյցեխովսկին:
Նշվում է, որ ԵՀ-ի առաջարկած ուղիները նաեւ կարող են ծառայել Եվրոպայից Ուկրաինա սննդամթերքի առաքման համար: Ըստ որում եվրակոմսարը հավաստացել է, որ այս պահին առաջնահերթ խնդիրը պետք էմնա օգնությունն ուկրաինացի փախստականներին: Նա պարզաբանել է, որ ներկայիս հանգամանքներում բոլոր առեւտրային փոխադրումները մինչեւ Լեհաստանի սահման «մեծ ռիսկի հետ կապված գործունեություն» կլինեին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: